Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։ Ըստ լուրերի՝ որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև 15 հազար դոլարի։
Մեխանիզմը գործել է այսպես՝ պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս X գումար փոխանցելով։ Այժմ աշխատանք է տարվում՝ պարզելու այդ գումարների աղբյուրները, խոսքն ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է։ Այնպես որ՝ ԱԱԾ-ն թեժ ամառ է խոստանում, չենք ձանձրանա»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: