«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի դրության մեջ: Նրա հովանավորը` Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտոնանկ արվեց: Ու հիմա երիտասարդ քաղաքապետը մնացել է առանց «տանիքի»:
Այս օրերին նա ելքեր է փնտրում իր պաշտոնը պահելու համար, առավել ևս, երբ քաղաքապետարանում հնարավոր են ստուգումներ, քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող փաստերի բացահայտում: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Առուշանյանին հազիվ թե հաջողվի նոր «տանիք» գտնել, այնպես որ չի բացառվում` առաջիկայում լսենք նաև նրա հրաժարականի մասին:
Բայց սա նրան չի խանգարում մեծացնելու իր ունեցվածքը: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` 27-ամյա քաղաքապետն անցած տարում 19 մլն դրամով գնել է արտադրական նշանակության շինություն, ունի 251 մլն դրամ, 410 հազար դոլար, 115 հազար եվրո, և այս ամենը մոտ 277 հազար դրամ աշխատավարձով»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: