Աշխարհի 2018 թվականի առաջնությունան խմբային փուլում կայանում են վերջին տուրի հանդիպումները:
D խմբում Արգենտինայի հավաքականը մրցեց Նիգերիայի հետ:
Թեժ պայքարում անցած խաղում Սամպաոլիի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Մեսսին` այս առաջնությունում խփելով իր առաջին գոլը:
Երկրորդ կեսում Նիգերիան հավասարեցրեց հաշիվը:
11 մետրանոցից աչքի ընկավ Մոսեսը: Նիգերիան ևս մեկ 11 մետրանոց կարող էր վաստակել: Իր տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Ռոխոն, սակայն գլխավոր մրցավարը VAR-ի օգնությամբ որոշում կայացրեց չնշանակել 11 մետրանոց հարված:
Հանդիպման վերջում Ռոխոն, դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, հաղթանակ պարգևեց իր թիմին: