ԱՄՆ Դենվեր քաղաքում հին ավտոմեքենաների գերեզմանոցներից մեկում հայտնաբերել են 1968թ. Opel GT, որ արտադրված է եղել Եվրոպայի համար, գրում է Infocar-ը:
Դասական ավտոմեքենան, սակայն, սարսափելի վիճակում է: Opel GT-ն արտադրվել է ընդամենը հինգ տարի՝ 1968թ.-1973թ.: Ժամանակին այն հրաշալի ավտոմեքենա է համարվել: Այն անվանել են «Մինի Corvette Եվրոպայի համար», քանի որ շատ նման է եղել Chevrolet Corvette-ին:
Առաջին հայացքից թվում է, թե գտնված ավտոմեքենան հնարավոր չէ վերականգնել, սակայն ավտոմեքենաների աշխարհում անհնարին ոչինչ չկա: Ավելի սարսափելի վիճակում գտնվող ավտոմեքենաներ են վերականգնվել՝ գրում է լրատվամիջոցը: