Search
Close this search box.

«Չի կարելի հասնել ցինիզմի գագաթնակետին, թե հարուստ լինելը լավ է, եթե ապօրինի չէ». Սաքունցը՝ ՀՀԿ-ականներին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի հատ պարզ հարց։

Գեթ մեկ կարկառուն ՀՀԿ, ողջ գործադիր մարմինը իրենց մերձավորներով, իրենց բոլոր տեղական ու ազգային իշխանիկներով հանդերձ, կարող են հրապարակավ, բաց ճակատով հայտարարել, որ իրենց կարողությունը ձեռք են բերել օրինական ճանապարհով։

Ուղղակի չի կարելի հասնել ցինիզմի գագաթնակետին, թե հարուստ լինելը լավ է, եթե ապօրինի չէ։ Դե ցույց տվեք գոնե օրինականի մեկ նմուշ։

Չի կարելի շարունակել արհամարհել մարդկանց մտածելու կարողությունը։

Բոլորիս աչքի առաջ է եղել։

Ի դեպ, հասկանալի է, «բռնված չի, գող չի» մոտեցումը։ Բայց այս ասույթում պարզապես ընդունում է, որ գողի մասին է խոսքը, ուղղակի դեռ չբռնված։

Հիմա եթե ելնում եք, թե չբռնված գող եք, դա այլ է։

Բայց ավելի ազնիվ է, քան գտնել, որ ՀՀ տնտեսության անմխիթար իրավիճակում, ՀՀԿ֊ի իշխանության պաշտոնական տվյալներով, կարող էին լինել օրինական հարուստներ, առանց Ձեր իշխանության, կամ առանց Ձեր իշխանության աջսկցությունն ունենալու։

Փաստաբան ճարեք»։

Please enter a valid URL