Եգիպտական «Զեմալեք» թիմի նախկին մարզիչը մահացել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ փուլում Եգիպտոս-Սաուդյան Արաբիա մրցախաղը մեկնաբանելիս: Այս մասին հաղորդում է Youm 7-ը։
Պարբերականի տեղեկությամբ՝ Աբդրահիմ Մուհամեդ Նեգմը ազգային հավաքականի խաղը մեկնաբանել է տեղական հեռուստաալիքներից մեկով։ Խաղի ժամանակ նրա մոտ սրտի նոպա է գրանցվել։ Մարզչին արտակարգ կերպով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Նշենք‚ որ Եգիպտոսի հավաքականը պարտվել է 2։1 հաշվով՝ մունդիալն առանց միավորի լքելով։