Search
Close this search box.

«Բենզինի առյուծի բաժինը յուրացվում է վարչությունների պետերի կողմից». Մարինա Խաչատրյանի հանցագործության մասին հաղորդումը

Երևանի ավագանու հերթական նիստում  «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց այն տեղեկությունը, որը ստացել է Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներից. «Քաղաքապետարանում ծաղկում է կոռուպցիան: Բոլոր վարչություններում, ըստ կարգի, հատկացվում է համապատասխան քանակի բենզին՝ կտրոններով, որը հավասարաչափ չի բաշխվում: Առյուծի բաժինը յուրացվում է վարչությունների պետերի կողմից ու մի քանի անգամ քիչ է հատկացվում աշխատակցիներին»,- ընթերցեց ավագանու անդամը՝ խնդրելով այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ընթացք տալ:

Please enter a valid URL