Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարց՝ ՀՀԿ-ականներին և նրա տարբեր տրամաչափի ու երանգի կոալիցիոն գործընկերներին: Ինչո՞ւ էիք երկիրը վերածում հայրենասերների և ազատամարտիկների համակենտրոնացման ճամբարի, ինչո՞ւ գիտությունը և արդյունաբերությունը վերականգնելու փորձ չարեցիք, ինչո՞ւ քառօրյա պատերազմում ձեր երեխաների մասնակցությունը չնկատվեց, ինրո՞ւ գողունը կամավոր չեք վերադարձնում պետությանը: Իսկապե՞ս իշխանությունը անմեղսունակների իշխանություն է եղել: Երբ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց շեֆի որակական հատկությունները, ինչո՞ւ չապստամբեցիք: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ մանվելների տեղը չեք իմացել և ձեր բացատրություններին մարդիկ հավատում են: Ձեր ինչի՞ ն էր պետք կիսառազմականացված կառույցը: Չունե՞ք ցանկություն հայրենիքի մշակութային վերելքին մասնակից դառնալու, նույն հայրենիքին վերադարձնելով իրենից օտարված (չեմ ասում՝ կողոպտված) մշակութային օբյեկտները՝ դղյակների տեսքով՝ զինվորների ու սպաների հանգստի և բուժման տները, փոքրիկների զարգացման կենտրունները, պատկերասրահները և այլն: Շարժվե՛ք, պարոնայք: Փրկե՛ք Ձեր պատիվն ու արժանապատվությունը: