Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են 43-ամյա Հովիկ Աբրահամյանի վարած Nissan Teana մակնիշի 34 RZ 838 համարանիշի, 52-ամյա Ստեփան Բաղդասարյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ՏP 386 համարանիշի և 24-ամյա Գոռ Ադիբեկյանի վարած Toyօta Camry մակնիշի 55 QQ 707 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ նրանցից Հ. Աբրահամյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Նրա խմածության աստիճանը կազմել է մոտ 80 տոկոս։ Իսկ մյուս վարորդները եղեկ են սթափ։
Կայքի տեղեկություններով՝ ոչ սթափ վարորդ Հ. Աբրահամյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումվ փոխգնդապետ է։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։