Search
Close this search box.

Ավազոտ անապատում լճեր են գոյացել

Երբ արևադարձային Մեկունու ցիկլոնը մայիսին անցավ Օմանի վրայով, նա հեղեղեց Սալալա քաղաքը։ Իսկ հիմա արբանյակային նկարները ցույց են տալիս, որ ցիկլոնից հետո Երկրի ամենաչորային հատվածներից մեկում իսկական լճեր են գոյացել։

Նման լճեր այս անապատում չէին հայտնվել առնվազն քսան տարի։ Սովորաբար Ռուբ-Էլ-Հալի անապատը տարեկան առավելագույնը 3 սմ տեղումներ է գրանցում։ Այս տարի տեղումների քանակությունը 28 սմ –ի է հասել։

Սա բավական անսովոր տեսարան է, բայց նաև, բնականաբար, շատ ձեռնտու է լինելու տեղական բիզնեսի համար։ Անձրևից 30 օր հետո կհայտնվեն ամառային բույսերի առաջին ծիլերը, և դա ուղտերին կբավականացնի հաջորդ երկու տարիների ընթացքում։

Please enter a valid URL