«Երբեմն լուսանկարը խոսում է ամեն ինչի մասին: ԱՄՆ-ն լիակատար հետընթաց է ապրում: Հայկական ոճով խաղաղ հեղափոխություն ժամանակն է, այնպես չէ՞»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կից ներկայացնելով Time ամսագրի շապիկը: Շապիկին պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հոնդուրասցի աղջնակն, ում ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատման ժամանակ: |