Search
Close this search box.

Չարիքի նկատմամբ միշտ էլ լցվում է համբերության բաժակը, իսկ թափվելու պարագայում՝ արդյունքը կարող է լինել անկանխատեսելի. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուրջ տաս օրերի ընթացքում իմ արված գրառումների արդյունքում ձեռք բերեցի հազարավոր համախոհներ և ընկերներ: Երբ սկսեցի պայքարս չէի կարող նույնիսկ ենթադրել, որ մարդիկ կգտնվեն այդչափ ուշադիր և հոգատար:

Ինձ հետ կատարվածը գուցե մի փոքրիկ, աննշան իրավախախտում լինի՝ այն ամենի համադրությամբ, ինչը մենք հանդիպում և տեսնում էինք ամեն քայլափոխի:

Հիշում եք՝ բոլորն ասում էին, որ մենք ունենք հուսահատված և անտարբեր հասարակություն և երիտասարդություն: Բայց միթե այդպես էր: Իհարկե՝ ոչ: Չարիքի նկատմամբ միշտ էլ լցվում է համբերության բաժակը: Իսկ թափվելու պարագայում՝ արդյունքը կարող է լինել անկանխատեսելի:

Իմ գործունեության մեջ ձգտել եմ լինել ոչ թե ամենալավագույնը, այլև լավագույններից մեկը և մարդկանց մեջ չփշրել հույսի և արդարության թեկուզ մեկ հատիկը: Երբեք չեմ առաջնորդվել անձնական կամ խմբային շահերով և միշտ էլ բարձրաձայնել եմ այն ամենի մասին՝ ինչը նույնիսկ շատ-շատերի մոտ վախի զգացողություն կարող էր առաջացնել:

Իմ քայլը փառքի և պաշտոնի որոնում չէ՝ կյանքիս քարքարոտ ճանապարհին և ոչ էլ հանրաճանաչ դառնալու մեծ ցանկություն: Վստահ եղեք, այս պայքարը նաև իմ մասին հիշեցնելու փորձ չէ: Հավատացեք, ավելի լավ է լինել մոռացված հեղինակություն, քան հասարակության կողմից վարկաբերկված ոչնչություն:

Ցավոք, գտնվեցին մարդիկ ովքեր ինձ հորդորեցին չպայքարել իմ խախտված իրավունքների համար: Նման մարդկանց ես ասում եմ՝ բարի ճանապարհ… մեր ուղիները բաժանվեցին, մենք այլևս ընդհանուր ոչինչ չունենք… հեռացեք ձեր խորհուրդներով…

Օգտվելով սահմանադրական իմ իրավունքից ազատորեն արտահայտեցի կարծիքս և կարտահայտեմ այն ցանկացած դեպքում…

Ինձ համար իրապես մարդը բարձրագույն արժեք է, պարգև, և ոչ մի պարագայում նրա իրավունքները չպետք է խախտվեն, նույնիսկ այն դեպքում, երբ նրա անունը գևորգ կոստանյան է…

Եվ վերջում ավելացնեմ, եթե պարզվի, որ ես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել եմ օրինական հիմքով, ապա պատրաստ եմ հրապարակայնորեն ներեղություն խնդրել մեր հասարակությունից…

Please enter a valid URL