ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով կարգադրել են շուրջ 3 հազար մարդու տարհանում իրականացնել Սփրինգ-Վելլի բնակավայրից:
Անտառային հրդեհները նահանգի հյուսիսում մոլեգնում են հունիսի 23-ից:
Այդ ընթացքում կրակը ոչնչացել Է տասնյակ շինություններ, այդ թվում եւ բնակելի տներ: Փրկարարները նշում են, որ իրադրությունը բարդացնում Է ուժգին պոռթկուն քամին:
Բնական հրդեհների դեմ պայքարելու համար գործի Է դրված ավելի քան 230 հրշեջ, որոնք օգտագործում են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: