Search
Close this search box.

«Թվային Հայաստան» հիմնադրամի խորհուրդը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝

1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:

2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Հիմնադրամի խորհրդի նախագահն է լինելու վարչապետ Փաշինյանը:

Please enter a valid URL