Search
Close this search box.

Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի բռնապետ Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող քաղաքական ուժերը…
Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները… Ընտրություններին մասնակցել է 59 354 840 ընտրող…Ըստ մասնակցածների 99,16 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքների նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանալով ընտրողների ձայների 52.55 տոկոսը…Հիշեցնեմ,որ Էրդողանին սատարում էր ոչ միայն նրա հարազատ “Արդարություն և զարգացում կուսակցությունը”,այլև Դևլեթ Բահչելիի ֆաշիստական “Ազգայնական շարժում կուսակցությունը”,որի ռազմական թևն է համարվում ահաբեկչական “Մոխրագույն գայլեր” կազմակերպությունը…Էրդողանի հաղթանակն առաջին փուլով հնարավոր էր միայն,եթե Բահչելին չէր մասնակցում ընտրություններին…
Ընտրողների ձայների 30.67 տոկոսը ստանալով երկրորդ տեղում է հայտնվել քեմալականների “Ժողովրդահանրապետական կուսակցությունը”,որի ներկայացուցիչ է Մուհարեմ Ինջեն…
Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն”-ից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը՝ 8.36 տոկոսով…Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նորաստեղծ “Իյի” կուսակցությունից առաջադրված Մերալ Աքշեները՝7.33 տոկոս ձայնով…Մյուս երկու թեկնածուները՝ Թեմել Քարամոլլաօղլուն “Սաադեթ” կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը “Վաթան” կուսակցությունից երկուսով ստացել են մեկ տոկոսից մի փոքր ավել ձայներ…
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ևս հաղթանակ է տարել Էրդողանի և Բահչելիի կողմից ձևավորված “Ժողովրդի Միություն” դաշինքը(“Արդարություն և զարգացում կուսակցություն” + “Ազգայնական շարժում կուսակցություն”),որը ստացել է ընտրողների ձայների 53.62 տոկոսը…Նրանց հաջորդում է “Ազգ Միությունը”(“Ժողովրդահանրապետական կուսակցություն”+ “Իյի” կուսակցություն + “Սաադեթ” կուսակցություն)՝34.04 տոկոս ձայնով…Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը” ՝11.62 տոկոս ձայնով…
Այո՛,Թուրքիայի բռնապետն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ,սակայն նախնական արդյունքները վերլուծելիս կարելի է համոզիչ ասել,որ առանց ազգայնական-ահաբեկչականների ձայների Էրդողանը պարտություն կկրեր ընտրություններում…Իսկ այդ ամենը Բահչելին և իր կողմկանկիցները շատ լավ հասկանում են և բացառված չէ,որ նոր ձևավորվող կառավարությունում “Ազգայնական շարժում կուսակցությունն” ու “Գորշ գայլերն” ավելի ճոխ ներկայացված լինեն…
Հիշեցնեմ,որ 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեփ Էրդողանին չէր հաջողվում երկար ժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն,քանի որ իր հարազատ “Արդարություն և զարգացում կուսակցությունը” ստացել էր ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 49,41 տոկոսը և ստիպված էր Բահչելիի հետ կոալիցիա կազմել…
Հավելեմ,որ այս ընտրություններում Էրդողանի հարազատ կուսակցություն ավելի քիչ ձայներ է ստացել՝42.49 տոկոս,քան 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններում,որի ժամանակ ստացել էր 49,41 տոկոս…2015 թ-ի ընտրությունների հետ համեմատ ձայներ են կորցրել նաև Դևլեթ Բահչելին՝2015 թ-ին՝11,93 ,այժմ՝ 11.13 տոկոս,քեմալականները՝2015 թ-ին՝ 25,38,այժմ՝22.67 տոկոս…Չնայած նրան,որ Թուրքիայի բռնապետը ջանքեր չխնայեց,որ քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը” չհաղթահարի անցողիկ 10 տոկոսը և դուրս մնա Մեջլիսից,սակայն Դեմիրթաշին և նրա կուսակիցներին հաջողվեց տխրեցնել Էրդողանին և ստանալ ընտրողների ձայների 11.62 տոկոսը…Շռնդալից հաջողություն արձանագրեց նաև նորաստեղծ “Իյի” կուսակցությունը,որն առաջին անգամ մասնակցելով ընտրություններին ստացավ ընտրողների ձայների 10.01 տոկոսը…
Այսպիսով,600 պատգամավորից բաղկացած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցությունը” կունենա 293 պատգամավոր,քեմալական “Ժողովրդահանրապետական կուսակցությունը” 146 պատգամավոր,ազգայնական-ֆաշիստական “Ազգայնական շարժում կուսակցությունը”՝50 ,քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը”՝67,իսկ “Իյի”-ն 44 պատգամավորներ…
Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել 63 նահանգներում,Մուհարեմ Ինջեն՝8-ում (Էդիրնե,Քըրքլարելի,Թեքիրդաղ,Չանաքկալե,Իզմիր,Այդըն,Մուղլա,Դերսիմ-Թունջելի),Սելահաթին Դեմիրթաշը՝10-ում (Իգդիր,Վան,Աղրի,Հակյարի,Դիարբեքիր,Բաթման,Մուշ,Սիիրթ,Մերդին,Շըրնաք)…
Ի դեպ,ըստ նախնական տվյալների Թուրքիայի խորհրդարան է անցել նաև հայազգի թեկնածու Կարո Փայլանը…Նրա հարազատ քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը” Դիարբեքիրում լավ արդյունքներ է ցուցադրել և 9 պատգամավոր է ունենալու այդ նահանգից,որոնցից մեկը կլինի մեր հայրենակիցը…Մեջլիսում է հայտնվել նաև ստամբուլաբնակ Մարգար Եսայանը,ով ներկայացնելու է Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցությունը”…
Հ.Գ.Ընտրությունների օրը թուրքական շատ ԶԼՄ-ներ բազմաթիվ տեղեկություններ էին հաղորում երկրի տարբեր մասերում և հատկապես արևելյան նահանգների ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին,որոնք,հաշվի առնելով Էրդողանի տոկոսային շատ ցածր հաղթանակը,կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա,քանի որ,ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն Էրդողանին ձայն էին տալու ընտրողների 48 տոկոսից ոչ ավելը…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL