Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, հայտարարել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը։
ԵԿՄ վարչությունը հայտարարություն է ընդունել, որտեղ նշված է.
1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:
3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար: