Search
Close this search box.

Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։

Վերջինս իրավապահներին հայտնել է, որ այս տարվա ապրիլի 2-ին ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված՝ ավազակային հարձակում է կատարել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, որտեղից նա հափշտակել է 6 մլն-ից ավելի ՀՀ դրամ։

կայքի տեղեկություններով՝ Հ. Ալթունյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչաան շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, այս տարվա ապրիլի 2-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ատրճանակով և նռնակով ներս էր մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 65/1 հասցեում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ընկերության Ավանի մասնաճյուղ և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ և դիմել փախոսւտի։

Please enter a valid URL