Այսօր, Անկարայի ժամանակով 8.00-ին ամբողջ Թուրքիայի տարածքում սկսվեցին երկրի նախագահի և օրենսդիր մարնի ընտրությունները…Հավելեմ, որ և՛ նախագահական,և՛ պարլամենտական ընտրությունները երկրում արտահերթ են…Ընտրական տեղամասերը երկրի տարածքում կփակվեն ժամը 17.00-ին…Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ…
Նախագահական ընտրություններին մասնակցում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը,որի պաշտպանում են նրա հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը»,ինչպես նաև «Ազգայնական շարժում կուսակցությունը»,Մուհարեմ Ինջեն, որը ներկայացնում է քեմալականներին՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», Սելահաթին Դեմիրթաշը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից, Մերալ Աքշեները նորաստեղծ «Իյի» կուսակցությունից, Թեմել Քարամոլլաօղլուն «Սաադեթ» կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը «Վաթան» կուսակցությունից…
Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն հիմանակն պայքարն ընթանալու է գործող նախագահ Էրդողանի և ընդդիմադիր Ինջեի միջև…
Թուրքիան այսօր ընտրում է նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ևս…Ըստ օրենքի, Թուրքիայի Ազգային մեծ ժողով կարող են անցնել ընտրողների ձայների 10 տոկոսը ստացած քաղաքական ուժերը…Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերին տեղի ունեցած պարլամենտական ընտրություններին Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը…
Հ.Գ.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին մասնակցում են նաև 3 հայազգի թեկնածուներ…
Գագիկ Համբարյան