Search
Close this search box.

ԱԱԾ-ն խուզարկել է Փյունիկ հիմնադրամի նախագահի բնակարանը

Hraparak.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ այցելել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան)՝ Ռոյալ Կլասիկ Հաուզ էլիտար շենքում գտնվող բնակարան։

ԱԱԾ աշխատակիցները բնակարանում փնտրել են զենք-զինամթերք, գումար, սակայն խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել։ Հետաքրքրվել են Ջեմբերջիից, թե որտե՞ղ են համակարգիչները։ Հիմնադրամի նախագահը նշել է, որ տանը համակարգիչ չի պահում, փոխարենը ԱԱԾ աշխատակիցները «ֆլեշկա» են «առգրավել», որում, մեր տեղեկություններով, գործարարի անձնական լուսանկարներն են եղել։

Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել։

Մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է 1 մլն 500 հազար դրամ՝ սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում իրականացնելու համար։ Ուշագրավ է, որ նույն՝ սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար «Փյունիկը» ֆինանսավորվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ այդ նպատակով հատկացվել է 161 մլն 975 հազար դրամ: Քաղաքապետարանը ֆինանսավորել է նաեւ «Փյունիկի» մի շարք այլ ծրագրեր:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL