Հունիսի 21-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 8 երկրի 72 շախմատիստ։ Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստը Հնդկաստանի ներկայացուցիչ Կրիշնան Սասիկիրան է, 2-րդը՝ հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։ Խաղացված 2 տորերից հետո 2-ական միավորով 1-ից 6-րդ տեղերն է կիսում 6 շախմատիստ, որոնցից Հայաստանն են ներկայացնում Էլինա Դանիելյանը, Մանուէլ Պետրոսյանը և Վահե Դանիելյանը։