Search
Close this search box.

Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք

Արդեն հայտնել էինք, որ հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի — Ռոսիայի — Նաիրյան — Օգոստոսի 23 – Երիտասարդական — Հանրապետության փողոցներում, Աբովյան — Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 29 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության 8 աշխատակից և 40 կամավոր:

Ժամը 03:30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Please enter a valid URL