YouTube-ը կներմուծի վճարովի բաժանորդագրություն հանրահայտ ալիքների համար՝ գրում iz.ru-ն:
Ավելի քան 100 հազար հետևորդ ունեցող բլոգերները կարող են ֆան ակումբներ ստեղծել, որոնց անդամագրվելը երկրպագուների համար կարժենա 4,99 դոլար:
Շուտով «Բաժանորդագրություններ» բաժինը կվերածվի «Ալիքի անդամներ» բաժնի:
«Օգտատերերը կկարողանան ստանալ նոր բովանդակություն, նոր էմոջիներ, բացառիկ գրառումներ ալիքից»,- ասվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:
Ընկերությունը վստահ է, որ նմանատիպ քայլը հանրահայտ ալիքների ղեկավարներին թույլ կտա մի քանի անգամ մեծացնել եկամուտը: