«Փաստ» թերթը գրում է «Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16-ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1-ի բացահայտմանը: Կարեւորելով Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաեւ 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որեւէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ:
«Փաստ»-ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ-ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»: