Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԿՄ-ն առաջարկում է կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ԵԿՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քննարկումից հետո վարչության անդամները հայտարարեցին, որ սեղմ ժամկետում կկասեցվի ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, մինչև հունիսի 24-ն կստեղծվի աշխատանքային խումբ՝ արտահերթ համագումար հրավիրելու համար: «Համագումարից առաջ վարչությունը կհավաքվի, նիստ կանցկացնի այս ամսվա 24-ին: Կհրավիրենք երկրապահներին՝ հետագա անելիքները քննարկելու համար»,- ասացին նրանք:

Նիստին մասնակցում են նաև ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, նախկին անդամ Ռուստամ Գասպարյանը:

Please enter a valid URL