Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշել է.
Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» №1035-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» №463-Ա որոշումը:
Այս մասին զեկուցել է Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը: Որոշումն ընդունվել է: