Search
Close this search box.

«Գևորգ Կոստանյանը Ստեփանավանի արգելոցի ծառերը հատել ու իր համար դաչա է կառուցել». Ֆեյսբուքյան օգտատերը հայտնել է Արմեն Դանիելյանին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրբերը՝ սրբեր են դառել…

Հիմա դու դատախազ ես եղել կոստանյան գևորգ, թե գողական…

Ինձ է դիմել FB-ն օգտատերերից մեկը և հայտնել հետևյալ մասին, մեջբերում եմ տեքստն ամբողջությամբ.
«Ցանկանում եմ Ձեզ մի պատմություն պատմել, որը ծանոթներիցս մեկը միամտորեն պատմեց: Բոլորը գիտեն, որ գևորգ կոստանյանը Ստեփանավանի արգելոցի ծառերը հատել ու իր համար դաչա է կառուցել, չեք պատկերացնի, այդ դաչայի բակում թողել է մի քանի սոսի… ինչևէ ամենահետաքրքիրն այն է, որ հեղափոխությունից հետո, նա կանչել է դաչան կառուցող պրարաբին՝ Աշոտ անունով ու հետ պահանջել իր տված գումարները, իբր թե իր պահանջած ստանդարտներին շինարարությունը չի համապատասխանում, հետ պահանջած գումարի չափը գերազանցում է մի քանի միլիոն դրամը… Այս հարցը լուծելու համար, կոստանյանի հետ բանակցելու համար դաչան կառուցողները պատրաստվում են դիմել ինչ-որ գողականների… Ահա, մի պատմություն, որի ճշմարիտ լինելը մի քանի րոպեում կարող եք պարզե՞լ»:

Իյա՜, իրոք…

Իսկ մեկ այլ նյութում  Արմեն Դանիելյանը գրում է.

Կանգնի՛ր երկրագունդ, իջնող կա…

«Ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է, քանի որ դրա արդյունքում խեղվում են մարդկային ճակատագրեր… Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չի եղել ու չի կարող լինել այնպիսի դեպք, որ որևէ դատախազ դրսևորի կոռուպցիոն վարքագիծ, մնա անպատիժ ու շարունակի պաշտոնավարել համակարգում»: Այս խոսքերի հեղինակը մեծն իրավագետ գևորգ կոստանյանինն է, ում ունեցվածքը մի քանի տարում 200 հազար դրամից դարձել է 85 միլիոն դրամ…

 

 

Please enter a valid URL