Search
Close this search box.

«Փաստ». Կոնսենսուսի են եկել. Ընտրությունները կանցկացվեն մինչև տարեվերջ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ:

«Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին:

Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր ընտրությունների անցկացման միջև առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար հիմա, մեր աղբյուրների համաձայն, իրավաբանները «գլուխ են կոտրում»:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա հիմնականը, որի շուրջ շատ դժվար են համաձայնության գալու, վարկանիշային ընտրակարգի վերացումն է, որին դեմ է միայն ՀՀԿ-ն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL