ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկությունները, թե ինքն է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկը. «Բայց ո՞վ ա ասել, որ ես եմ, ես ասեցի՝ կողմ եմ քվեակել», խորհրդարանում նշեց Սամվել Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ դեմ քվեարկողները շատ սխալ բան են արել:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է այցելել Մանվել Գրիգորյանին, Ալեքսանյանը պատասխանեց. «Բայց ես Մանվել Գրիգորյանին խի պետք ա այցելեմ: Մանվել Գրրիգորյանին մթոմ ես չորս տարի շատ եմ այցելել, որ հիմա պիտի այցելեմ»: