Եվրոպական հեռարձակման միությունում հայտարարել են, որ Իսրայելը 2019 թվականին կարող է զրկվել Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթն անցկացնելու իրավունքից։ Այս մասին հաղորդում է ESC Today պարբերականը։
Ավելի վաղ Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը մրցույթի կազմակերպիչներից պահանջել էր իշխանության ներկայացուցիչների հետ խստագույնս համաձայնեցնել հեռարձակումը։ «Դա անհրաժեշտ է, քանի որ Իսրայելի իշխանություններն են ֆինանսավորում մրցույթը»,– ասել է Ռեգևը։
Նշվում է, որ Եվրոպայում դժգոհ են նման պահանջներից։ Նրանք Իսրայելին մեղադրում են երաժշտական մրցույթը չափազանց քաղաքականացնելու մեջ։