Աշխարհի առաջնության խմբային փուլում կայացավ առաջին տուրի վերջին հանդիպումը: H խմբում Լեհաստանի հավաքականը «Օտկրիտիե» ստադիոնում մրցեց Սենեգալի հետ: Սենեգալցիները հաղթանակ տարան Լեհաստանի նկատմամբ, հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին: Լեհաստանի հավաքականի պաշտպան Չիոնեկը գրավեց սեփական դարպասը: Հանդիպման 60-րդ րոպեին Կրիխովյակի կոպիտ սխալից հետո Նյանգը կրկնապատկեց խաղի հաշիվը: Լեհաստանի հավաքականին հաջողվեց 86-րդ րոպեին կրճատել հանդիպման հաշիվը Գրոսիցկիի հրաշալի փոխանցումից հետո Կրիխովյակը գրավեց սենեգալցիների դարպասը: |