Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Վեդու բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: Զինվորներից մեկն ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ռազմական ոստիանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։