Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ կապ չունի նշված ապրանքների հետ. պաշտպան

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել է համապատասխան ցուցմունքներ: Նրա պաշտպան Կարո Քամալյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ ինքը որևէ առնչություն չունի:

«Նա հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և իր համար զարմանալի է, որ այդ ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում են հայտնաբերվել: Իր ցուցմունքում նա նաև ավելացրել է, որ նշված տարածք ինքն այցելում էր հազվադեպ` տարին 2-3 անգամ»,- նշեց պաշտպան Քամալյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով՝  թոքի քաղցկեղով վիրահատվել է արտասահմանում, ինչպես նաև շաքարային դիաբետ հիվանդությամբ ունի ինսուլինային կախվածություն. «Երեկ պատգամավորը հարցաքննությունից հետ ստացավ համապատասխան բժշկական օգնություն: Նա նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի»,-նշեց պաշտպանը:

Please enter a valid URL