Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գողացվել էր ոչ թե պետական գանձարանից, այլ զինվորից, որը սրբություն է». Հայկ Կոնջորյան

«Այն, ինչ տեսանք Մանվել Գրիգարյանի առանձնատան կադրերից, փաստեց իրողությունը, որ ՀՀ-ում գոյություն է ունեցել կառավարման մի համակարգ, որը հայտնի է որպես գողապետություն: Սա մի համակարգ է, որտեղ իշխանություն ունեցող անձինք, օգտագործելով դիրքն ու լծակները, գողանում են ժողովրդի միջոցները, թալանում են պետական գանձարանը՝ սեփական բարեկեցության համար»,- Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Բայց գողացվել էր ոչ թե պետական գանձարանից, այլ զինվորից, որը սրբություն է: Տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, թոշակները բարձր չեն, որովհետև բանակը լավ ենք պահում…Վերջին օրերին այդ առասպելը փլուզվեց»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների դահլիճը լքելուն՝ ասաց. «Ուզում եմ կարծել, որ ինչ-որ իմաստով ամոթի զգացում ունեք ձեր գործընկերոջ պահվածքից, դրա համար»:

 

 

Please enter a valid URL