Ռուբեն Ասլանյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Ահա թե ինչպես է մի ողջ նախարարություն փորձում Ծառուկյանի տղային բանակից տարկետում տրամադրել:
1) 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության որոշման համաձայն, բազկամարտ (ձեռքի ուժ) սպորտաձևը ներառված չի եղել տարկետման ենթակա ոչ օլիմպիական սպորտաձևերի ցանկում:
2) Նույն թվականի մայիսի 28-ին Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը մասնակցել է բազկամարտի Եվրոպայի պատանեկան մրցաշարին և զբաղեցրել 3-րդ տեղը:
3) Երկու օր անց, մայիսի 30-ին, սպորտի նախարարությունը հանկարծ հասկացել է, որ բազկամարտը խիստ կարևոր սպորտաձև է և պետք է ներառվի տարկետման ենթակա սպորտաձևերի ցանկում:
4) Քանի որ Նվեր Ծառուկյանը 3-րդ տեղն է զբաղեցրած եղել, իսկ օրենքով սահմանված է եղել, որ երիտասարդական, ոչ օլիմպիական մրցաշարերի դեպքում միայն 1-2 տեղեր զբաղեցրած մարզիկներն են տարկետում ստանում, սպորտի նախարարությունը առաջարկել է, որ 1-2 տեղերի փոխարեն այսուհետ տարկետում ստանան 1-3 տեղերը:
Հղումը ՝ https://www.e-draft.am/projects/933/justification
5) Այսօր էլ արդեն առաջարկվեց նախագիծ, ըստ որի Նվեր Գագիկի Ծառուկյանին պետք է տրամադրվի տարկետում:
Հղումը ՝ https://www.e-draft.am/projects/972
Ինչպես Սահմանադրութունն էին հարմարեցրել Սերժին, հիմա էլ նախարարությունը բոլոր նախագծերը հարմարեցնում է մի անձի շահերին: Ես խոսքեր չունեմ, սա կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման կոպտագույն դրսևորում է:
Երկրիս վարչապետը, ում անվերապահորեն վստահում և աջակցում եմ, այսօր հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի անզիջում լինելու մասին: Լիահույս եմ, եմ որ այս նախագծերը կմերժվեն, կոռուպցիոներ նախարար Լևոն Վահրադյանը կարժանա համապատասխան վերաբերմունքի և անհրաժեշտության դեպքում կենթարկի քրեական պատասխանատվության:
Կանգնած եմ վարչապետիս կողքին կոռուպցիայի դեմ պայքարի յուրաքանչյուր դրսևորման դեպքում: