Ամերիկացի 20-ամյա ռեփեր XXXTentaction-ը (Ջասեյ Դուեյն Օնֆրոյը) մահացել է մահափորձի հետևանքով ստացած վիրավորումների արդյունքում։
Ռեփ կատարողի մահվան մասին հայտարարել է TMZ պորտալը՝ վկայակոչելով Մայամի քաղաքի ոստիկանությանը, որտեղ մահափորձ է տեղի ունեցել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ անհայտ անձը հարձակվել է Օնֆրոյի վրա այն ժամանակ, երբ ռեփերը մոտոսրահից դուրս էր գալիս։ Նա մի քանի անգամ կրակել է երգչի ուղղությամբ, վերցրել է նրա պայուսակը և հեռացել։
XXXTentaction-ը կոմայի մեջ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է։