Search
Close this search box.

Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 18-ին` ժամը 22:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի տակ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կամրջից:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում կանխվել է քաղաքացու (ինքնությունը չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Please enter a valid URL