Մարս մոլորակն հաջորդ 6 շաբաթվա ընթացքում ավելի պայծառ կերևա, քան վերջին 15 տարում:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, պայծառության պատճառն այն է, որ կարմիր մոլորակը հունիս-հուլիս ամիսներին գտնվելու է Երկրից ամենամոտ հեռավորությամբ 2013 թվականից ի վեր, քանի որ մեր մոլորակն անցնում է Մարսի և Արևի միջով:
Հուլիսի 31-ին Մարսը կլինի ամենապայծառը՝ գտնվելով Երկրից 35.8 մլն մղոն հեռավորության վրա:
Հուլիս ամսվա ընթացքում Մարսը տեսանելի կլինի անզեն աչքով՝ պայծառությամբ գերազանցելով բազմաթիվ աստղերի: Ըստ ՆԱՍԱ-ի՝ այս երևույթը տեղի է ունենում 15-17 տարին մեկ, երբ Երկրի և Մարսի ուղեծրերը հավասարվում են՝ մոտեցնելով երկու մոլորակին: