Հունիսի 16-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Գործադիր Կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ ակումբների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի եւ «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը։
Կոմիտերի անդամները միաժամանակ քննարկել են «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ–ի, ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածությունը, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարաններիմիջոցով լուծելու փորձը: Գործկոմը միաձայն որոշեց կասեցնել «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ի անդամությունը եւ հարցը ընդգրկել ֆեդերացիայի առաջիկա հերթական Ժողովի օրակարգում