Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գերմանիայում սիրահարներին ամուսնացրել են օդում

Նիկոլ Բաքհաուզը և Յենս Քնորը նստել էին օդի մեջ ձգված պարանի վրա կանգնած մոտոցիկլետից կախված ճոճանակի վրա։

Մատանիները զույգը փոխանակել է գետնից 14 մետր բարձրության վրա, իսկ համբուրվել է զույգն արդեն գետնի վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հարսանիքը տեղական փառատոնի մի մասն է դարձել։ Պարանը ձգված է եղել քաղաքային պատի և աշտարակի միջև։ Մոտոցիկլետի ղեկին նստած է եղել էքվիլիբրիստ Ֆալկո Թրաբերը։

Please enter a valid URL