Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարող է նախագահի պաշտոնում առաջադրել Մայա Ցկիտիշվիլիի թեկնածությունը, ով զբաղեցնում է Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է «Рустави 2»-ը։
«Մեր տվյալներով, իշխող կուսակցությունում դիտարկում են Մայա Ցկիտիշվիլիի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ Նրան աջակցում է կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Պաշտոնապես նախագահի թեկնածուի անունը կհրապարակվի հուլիսի վերջին — օգոստոսի սկզբին։ Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2018թ․ աշնանը։
Նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Ցկիտիշվիլին երկար տարիներ ղեկավարել է կառավարության աշխատակազմը։