Search
Close this search box.

Փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարարները շարունակում են կորած երեխայի՝ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:

Հունիսի 17-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար:

Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի  8-ից. եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում:  Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Ոստիկանությունն առաջարկում է  նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:

Please enter a valid URL