Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումից հետո, մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը և հացադուլը: Մարզպետը նշեց, որ ինքը բաց է քննարկումների համար նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների հետ:
Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները:
https://youtu.be/Zt15nM-cJVA