Search
Close this search box.

Դու, մեր նորանկախ պետության մեջ ամենադաժան և անմարդկային ոչ միայն գլխավոր դատախազն ես եղել, այլև պաշտոնյան. Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Կոստանյանին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվ՛ մարդկային, և՛ գործնական և՛ թե բարոյական առումներով ձախողված կոստանյան գևորգը՝ ով զինդատախազ նշանակվելուց հետո բազմիցս արժանանացել է Յուրի Խաչատուրովի պարսավանքին՝ այդպես էլ չկարողացավ լրջանալ… Երիտասարդ գևորգն այդպես էլ ինքն իրեն շանս չտվեց ձերբազատվելու նախագահի օգնականի հրամայական կամ մեղադրող տոնով պատեհ-անպատեհ մարդկանց վիրավորելու և քննադատելու գործելաոճից: Շատերն են հիշում, երբ Պաշտպանության նախարարությունում անցկացված կոլեգիայի ժամանակ Կոստանյանը հարց է հնչեցրել, թե ինչու են վերջին շրջանում բանակում շատացել սպայական անձնակազմի կողմից կատարվող ապօրինությունները: Ի պատասխան` Խաչատուրովն արձագանքել էր. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի՞ ես մեզ տալիս»: Կարծում եմ խոսքերն ավելորդ են…

Ինչևիցե… Երբ կոռուպցիայի դեմ պայքարից խոսում է գևորգ կոստանյան կենդանին՝ պետք է գլուխը այնքան ներքև կախի, որ կարողանա թաքցնել տաբատի մեջ:

Եվ այսպես…

Միթե դու մեղավոր և պատասխանատու չես Ապրիլյան քառօրյա պատերազմի բազմաթիվ թերությունների համար: Եվ ուրեմն հիշի՛ր, գևորգ, հարյուրից ավելի երիտասարդ զինվորներ ու սպաներ են զոհվել և դու դեռ քեզ իրավունք ես վերապահում խոսելու և մատ ես թափ տալիս: Դու և քո ղեկավարած զինդատախազությունը պարտավոր էր հայտնաբերել ՊՆ-ի բոլոր թերությունները… Այս ոլորտում աշխատանքդ գնահատվում է մինուս զրո…

Այս երկրում բոլորն անխտիր համոզված են, որ ՊՆ գործել է բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով և դու երիտասարդ գևորգ անմասն չես դրանից: Եվ եթե ՊՆ նախկին նախարարը կանչվել է հարցաքննության, ապա վստահ եմ, որ դու հերթի մեջ ես… Ըստ օդից կախված լուրերի դու մինչ օրս ներգրավված ես այդ սխեմաներում և բանակին մատակարարում ես վատ որակի ապրանքներ: Սա քննության գործն է… այսօր արդեն ԱԱ ծառայությանը դժվար չէ պարզել քո մասնակցությունը այդ թալանին…

Դու զինդատախազ նշանակվեցիր բացահայտելու բանակում տեղի ունեցած սպանությունները: Այս առումով դու հարյուր տոկոս ձախողված դատախազ ես: Սևազգեստ մայրերի բողոքն առ այսօր չի դադարում: Երիտասարդ գևորգ, դու, այո, դու խիղճ չունես:

Իսկ որպես երկրի գլխավոր դատախազ դու պայքարե՞լ ես կոռուպցիայի դեմ, թե դա իմիտացիա էր, ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ քո կողմից վստահության չարժանացած կառավարության անդամները, ովքեր քո բնորոշմամբ անփորձ են՝ մի քանի ժամում բացահայտեցին իրենց ոլորտի միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիոն սխեմաները:

Դու, մեր նորանկախ պետության մեջ ամենադաժան և անմարդկային ոչ միայն գլխավոր դատախազն ես եղել, այլև պաշտոնյան… եվ քեզ թվում է՝ ես պատրաստ եմ եղել աշխատելու քեզ հետ… Ասեմ իմանաս չի կարող էս երկրում գտնվել գեթ մեկ մարդ՝ ով կասի, թե Արմեն Դանիելյանը երբևէ «կզելա»: Քո պարագայում, եթե թվարկեմ՝ կմոլորվես…

Այո՛, ես պատրաստ չեմ եղել աշխատելու մի մարդու հետ՝ ով իր ողջ կյանքում առաջնորդվել է այն սկզբունով, որ, եթե մի հարց չի լուծվում փողով, ապա լուծվում է ավելի շատ փողով…

Եվ մի դիտարկում ևս… այո՛, արժանապատվությունը սուբյեկտիվ կատեգորիա է, բայց քո պարագայում ցավալիորեն՝ ոչ…

Մի հապաղիր, երիտասարդ տղա ես, լսիր հորդորս, մեղք ես, գնա եկեղեցի և ծնկաչոք Աստծուց աղաչի, որպեսզի մի ամբողջ ժողովուրդ ների քեզ…

Please enter a valid URL