Search
Close this search box.

Եվրասիայի ամենաբարձր և ակտիվ հրաբուխը 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

Շաբաթ, հունիսի 16-ի առավոտյան Կլյուչևսկոյ հրաբուխը ծովի մակարդակից մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հաղորդում է Interfax-ը։

«Հրաբուխն ակտիվացել է տեղի ժամանակով շաբաթ առավոտյան։ Մոխրե շերտը տարածվել է հրաբխից հարավարևմտյան ուղղությամբ և արդեն ցրվում է»,-ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կամչատկայի մասնաճյուղի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ կղզու բնակավայրերում մոխրաթափ չի գրանցվել։

4․85 հազար մետր բարձրություն ունեցող Կլյուչևսկոյ հրաբուխը Եվրասիայի ամենաբարձր և ակտիվ հրաբուխներից է։

Please enter a valid URL