Search
Close this search box.

«Հրապարակ». Գեներալ Մանվելի ընտանիքը խուճապի մեջ է. Տնից արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչև վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող հերդ գա»,- հայտնեց մեր աղբյուրը:

Նույն օրը, լուսաբացին, Էջմիածնի քաղաքապետի Տերյան հասցեի առանձնատան հարևաններն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքապետի տնից արկղեր դուրս բերում և տեղադրում մեքենաների մեջ: «Նոր լուսանում էր, կցկտուր խոսակցություններ ընկան ականջիս, հասկացա, որ մեքենաները գնում են Հադրութ՝ Մանվելի տուն: Թե ինչ էին տեղափոխում, չգիտեմ»,- ասաց ականատեսը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL