Search
Close this search box.

«Փաստ». Կարեն Ավագյանի եղբայրը միլիոնատեր է. նաև ունի 7 անշարժ գույք

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ավագյանի սեփականությունն են համարվում յոթ անշարժ գույք՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս: Պաշտոնյան վարում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաև 12 հազար 600 դրամ արժողությամբ բաժնեմաս:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 770 դրամ:

Ավագյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Մինչև այս նշանակումը զբաղեցնում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL