Search
Close this search box.

Երեւանի ավագանու անդամը «բացահայտում» է, թե ինչ են քննարկելու «Երեւան» հիմնադրամի հետ կապված

Երևանի ավագանու հունիսի 26-ին կայանալիք նիստում կքննարկվի «Երեւան» հիմնադրամի կողմից գնված գույքի՝ համայնքներին նվիրելու որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Հայտարարությունում գրված է.

«Շատ մարդիկ, այդ թվում լրագրողներ հետաքրքրված են, թե ինչ նախագիծ է քննարկվելու «Երևան» հիմնադրամի հետ կապված Երևանի ավագանու հունիսի 26-ին կայանալիք նիստում։

Տեղեկացնեմ, որ ներկայացվել է գույքի նվիրատվության նախագիծ, որի համաձայն «Երևան» հիմնադրամը 2009 թվականից իր միջոցների հաշվին Երևան քաղաքի կարիքների համար ձեռք բերված 527 մլն․ 544 հազ․ 451 դրամ 43 լումայի արժողությամբ գույքը (որի մեջ մտնում են նաև բոլոր վարչական շրջաններում տեղադրված խաղահրապարակները, մարզասարքերը) նվիրում է համայնքին։

Լուսանկարներում նախագծին կցված ամբողջական գույքի ցանկն է՝ իմաստով և անիմաստ ծախսերով»։

 

Please enter a valid URL