Search
Close this search box.

Հայտնի է ՄԻԵԴ-ում Հայաստանի նոր ներկայացուցիչը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում ընդունվեց կառավարության նիստում։

Որոշման մեջ նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Please enter a valid URL