ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է գազային խնդրի մասին:
— Գազային հարցը խնդրահարույց հարցերից մեկն է: Մի կողմից, Դուք ասում եք, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական կապույտ վառելիքի ցածր գները:
— Այո, բայց արդեն քննարկումների ժամանակ եզրահանգման եկանք, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում, իսկ սահմանից մինչև սպառողի տուն հասնելը գազի գինը կրկնապատկվում է: Այդ հարցը մենք պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում: Դա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին:
— Այսինքն, Դուք չե՞ք պատրաստվում վերանայել գազի գները:
— Իհարկե, մենք ակնկալում ենք ավելի էժան գազ ստանալ Ռուսաստանից: Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար: Մենք ավելի բացառիկ գին կցանկանայինք: Այդ հարցերը կքննարկվեն, և հույս ունեմ, որ հաջողության կհասնենք: