Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

Կառավարության որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությանկազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել ԴավիթՏոնոյանը, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելՀայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամառողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդիանվանական կազմում:

Please enter a valid URL